Հանրապետության տարածքում' մարտի 29-30-ը եւ մարտի 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

 

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով, ապրիլի 1-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

 

Երևան քաղաքում մարտի 29-30-ը եւ մարտի 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: