Դիարբեքիրի նահանգապետարանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում փողոց դուրս գալու արգելք է հայտարարել Լիջե և Հանի գավառների ութ գյուղերում: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Փողոց դուրս գալու արգելքը կպահպանվի մինչև այն վերացնելու մասին նոր հայտարարության հնչեցումը: