Մարտի 28-ին Թուրքիայի Մանավգաթ քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Ֆինլանդիայի Մ-17 հավաքականների միջև: Հայաստանի ընտրանին զիջեց 0:5 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:

2՝ Մաքսիմո Տոլոնեն՝ 0:1
19՝ Մաքսիմո Տոլոնեն՝ 0:2
54՝ Մոսավեր Ահադի՝ 0:3
60՝ Էետու Պելիկա՝ 0:4
70՝ Յուսիֆ Ալի՝ 0:5

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Նարեկ Հովհաննիսյան 2. Պերճ Պողիկյան 3. Արտակ Ասատրյան 4. Տիգրան Այունց 5. Կարեն Հովհաննիսյան (ա) 7. Մարտին Գրիգորյան 9. Արմեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան