Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը, ով երկար ժամանակ գտվում էր Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում իրեն հատկացված սենյակներից մեկում, առողջության կտրուկ վատթարացման հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ 2-րդի ինքնազգացողությունը բարձր ջերմաստիճանի եւ արյան ճնշման կտրուկ տատանման հետեւանքով խիստ վատացել է, որից հետո բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե պատրիարքի առողջական վիճակի մեջ բարելավում է նկատվում եւ նա բժիշկների խիստ հսկողության տակ մինչեւ շաբաթվա վերջ կմնա վերակենդանացման բաժանմունքում։