Դուբայի արհեստական ինտելեկտի լաբորատորիան շուտով կսկսի կառավարության աշխատակիցների և մասնավոր հատվածի ուսուցումը նրանց աշխատանքում ռոբոտներ ներդնելու նպատակով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Khaleej Times-ին:

Նոր լաբորատորիան աշխատանքը սկսել է երկուշաբթի և արդեն ապրիլին կսկսի 200 մարդու ուսուցումը: Այն մշտապես բաց կլինի գիտնականների, ուսանողների և ընդհանրապես բոլոր ցանկացողների համար:

«Ապագայում առաջխաղացում ունենալու համար մենք պետք է վերանայենք կառավարության աշխատանքը և մեր ծառայությունների մեջ ներմուծենք արհեստական ինտելեկտը: Մենք այլ ընտրություն չունենք այս տեխնոլոգիան ընդունելուց բացի: Մենք ցանկանում ենք փոխարինել քոլ-կենտրոններին և ծնողներին օգնել իրենց երեխաների համար դպրոց ընտրել մտավոր հաշվարկի օգնությամբ»,- հայտնել է Դուբայի Smart Dubai Office-ի ղեկավար, դոկտոր Աիշա բին Բուտի բին Բիշրը: