Մարտի 29-ին, ժամը 14:56-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղի Զոդ թաղամասում գտնվող զորամասի մոտակա շինության ներսում:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելքոնյան փողոցի տներից մեկի հողամասի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել' 15:36-ին:

Այրվել են չգործող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 3 քմ: