«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է հավաքականների միջև ընկերական խաղերին և նշել.

«Կտրականապես դեմ եմ ընկերական խաղերին մրցաշրջանի միջնամասում: Կարծում եմ՝ հավաքականների համար դրանք իմաստ կունենան միայն եզրափակիչ փուլի խաղերից առաջ` Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններից երկու շաբաթ առաջ: Բայց մրցաշրջանի կեսին ոչ պաշտոնական խաղերի և ընտրական փուլի խաղերի միասին անցկացումը իմաստ չունի:

Չգիտեմ ինչպես, բայց մեր երկու կենտրոնական պաշտպաններ Անգլիայի հավաքականի կազմում վնասվածք էին ստացել, նույնիսկ մինչև խաղի մեկնարկը: Կարծում եմ, որ մի օր ինքս կարող է լինեմ հավաքականի գլխավոր մարզիչ, այնպես որ՝ շատ չեմ քննադատի:

Եթե համեմատվենք մեր առաջիկա մրցակցի հետ, ապա «Վեսթ Բրոմվիչ»-ից միայն մեկ ֆուտբոլիստ է հրավիրվել հավաքական: Նրանք աշխատելու, հանգստանալու և պատրաստվելու ժամանակ են ունեցել: Բարդ է լինելու»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: