Մեկնարկել է ՀՀԿ խորհրդի նիստ, որին ներկա են ՀՀԿ 160 անդամներ: ԹԵ ինչ հարցեր են քննարկվելու նիստում, հստակ հայտնի չէ, օրակարգը ձեւավորվում է տեղում, բայց կքննարկվի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:

ՀՀԿ գրասենյակ են ժամանել ՀՀԿ վերնախավի բոլոր ներկայացուցիչները՝ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներն ու մարզպետները: Պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը եւ Մհեր Սեդրակյանը ժամանել են միասին՝ սպիտակ բենթլիով:

Ի դեպ, ՀՀԿ-ականների մեծ մասը հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին նրանց հետագա պաշտոնավարմանը: