Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, հակառակի վերաբերյալ տեղեկատվությունը սուտ է, հերյուրանքներ ու սադրանքներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգներում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ СIF-ում շատ են Ռուսաստանի բարեկամները:

Ես ցանկանում եմ նրանց ամենից առաջ ասել, որ մենք Միացյալ Նահանգներին ընդունում եւ վերաբերվում ենք որպես մեծ տերության, որի հետ ցանկանում ենք հաստատել շատ լավ, գործընկերային հարաբերություններ»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ Արխանգելսկի միջազգային արկտիկական համաժողովի շրջանակներում պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցին:
«Ռուսաստանի վերաբերյալ մնացած ամեն ինչ սուտ է ու հերյուրանք եւ սադրանքներ»,-ընդգծել է ՌԴ-ի նախագահը:

Պուտինն ասել է, որ «հակառուսական խաղաթուղթը» որոշակի ուժերի կողմից ԱՄՆ-ում խաղարկվում է իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու համար:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ սուտը, հերյուրանքներն ու սադրանքներն օգտագործվում են «ամերիկյան ներքաղաքական օրակարգի համար»: