Քանդակագործ Դեւիդ Բրեդլին պանրից ստեղծել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի արձանը: Ինչպես մարտի 30-ին հայտնել է The Telegraph-ը, քանդակը հատուկ ստեղծվել է պանրի եւ գինու փառատոնի առթիվ, որն ապրիլի 1-ին անցկացվելու է Լոնդոնում:

«Բրի-յոնսեի» պատրաստման համար օգտագործվել է 20 կիլոգրամ չեդերա:

Քանդակը կրկնում է այն լուսանկարը, որն արտիստուհին փետրվարին զետեղել էր իր Instagram-ում: Լուսանկարում հղի Բեյոնսեն ներքնազգեստով եւ շղարշով նստած է ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիայի ֆոնին: Կադրին կից գրության մեջ երգչուհին բաժանորդներին պատմել է, որ իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ միասին երկվորյակների է սպասում:

Լուսանկարը շատ մեծ ժողովրդականություն է ձեռք է բերել եւ առաջին ութ ժամվա ընթացքում հավաքել է 6,6 մլն լայք (մարտի 30-ի տվյալներով՝ ավելի քան 10,8 միլիոն):