Ղազախստանի Ատիրաու քաղաքում ծնողները նորածին երեխային անվանել են ի պատիվ ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդեն Զիդանի՝ անվան մեջ փոխելով ընդամենը մեկ տառ: Տղա երեխայի ծննդյան վկայականը սոցիական ցանցերում հրապարակել է նորածնի հայրը: «Այո, իրականում Ատիրաուում փետրվարի 27-ին ծնվել է այդ անվամբ երեխա: Նրա ընտանիքն ապրում է մարզկենտրոնում: Տղայի ազգանունը՝ Զինեդեն է, իսկ անունը՝ Զիդան»,- « ասել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում: