Մարտի 31-ին, ժամը 13:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նոր Առաջաձոր գյուղի «Կարմրաքար» հանգստյան տան մոտակայքում՝ անտառում:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոր Առաչաձոր գյուղի կամրջին հարակից տարածքում այրվում է բուսածածկույթ՝ մոտ 200քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել՝ 14:13-ին: