ՄԱԿ-ի քարտուղարությունը կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման հարցով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը' հավելելով, որ ՄԱԿ-ը հայկական եւ ադրբեջանական կողմերին նաեւ կոչ է արել հանդես բերել այդ գործընթացի սկսման համար անհրաժեշտ քաղաքական կամք: Համապատասխան հայտարարությունը հնչեցրել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Խակը: Վերջինս նաեւ նշել է, որ ՄԱԿ-ը ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների վերջին հայտարարությունները ԼՂ հակամարտության կարգավորման մասին եւ լիակատար կերպով աջակցում է նրանց կոչին՝ առ այն, որ Երեւանը եւ Բաքուն պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է բերել կրակի դադարեցման ռեժիմի խախտմանը: Միաժամանակ նաեւ ՄԱԿ-ը ողջունում է այն բոլոր ջանքերը, որոնք հանգեցնում են լարվածության նվազեցմանը: