Ազգային ժողովի ընտրությունների օրը' 2017 թվականի ապրիլի 2-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատանքային խմբեր կաշխատեն Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Նույն սկզբունքով կաշխատի նաև Արագ արձագանքման ստորաբաժանումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ' 116 և (096) 116100 հեռախոսահամարներով:

Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարող են հասցեագրվել նաև այդ հեռախոսահամարների միջոցով: