Ազգային ժողովի ընտրություններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից, վաղ առավոտից աշխատանքային խմբերն աշխատում են Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:

 

Նույն սկզբունքով աշխատում է նաև արագ արձագանքման ստորաբաժանումը:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ' 116 և (096) 116100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարող են հասցեագրվել նաև այս հեռախոսահամարների միջոցով: