Երևանի Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում քվեարկեց  «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ տիկնոջ հետ։

Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Սեյրան Օհանյանը նշեց, որ քվեարկեց համախմբված, արդար և ազնիվ  Հայաստան ունենալու օգտին. «Եկեք բոլորս սպասենք, տեսնենք՝ օրն ինչպես կավարտվի և սպասենք հավատով»,-խորհուրդ տվեց նա լրագրողներին:   

Հարցին՝ ինչ քայլերի կդիմեն, եթե մեծ ծավալի կեղծիքներ գրանցվեն, Սեյրան Օհանյանը կանխելով հարցի շարունակությունը, պատասխանեց. «Եկե՛ք օրն անցկացնենք հավատով, չէի ցանկանա, որ կեղծիքները շատ լինեին»,- ասաց նախկին նախարարը՝ հորդորելով լրագրողներին՝ չփչացնել իր տրամադրությունը: 

Սեյրան Օհանյանը հավելեց նաև, որ ՕՐՕ դաշինքն այսօր պատրաստվում է այցելել նաև Եռաբլուր զինվորական պանթեոն. «Մենք այսօր կայցելենք Եռաբլուր և կհարգեն զոհված մեր տղաների հիշատակը, իսկ թե ինչ հետևություններ են արել Ապրիլյան պատերազմից հետո, այս հարցի պատասխանը պետք է տա մեր Պաշտպանության նախարարությունը: