ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ  27/18 ընտրատեղամասում ընտրության եկած քաղաքացիներին շատ դեպքերում ուղեկցում են առանձին անհատներ, ովքեր հուշում են քաղաքացիներին, թե ինչպես պետք է մտնեն քվեարկության՝ դա ներկայացնելով իբրև օժանդակություն:

 

«Հիմնականում «Հանրապետական» կուսակցության թիմակիցներն են ուղեկցում ընտրատեղամաս մտնող քաղաքացիներին: Նրանց ականջին ինչ-որ բան են հուշում, որից հետո ընտրության եկած քաղաքացին մոտենում է հանձնաժողովի անդամներին: Արձանագրված խախտումների մի մասը գրանցվում է գրանցամատյաններում, բայց որոշ մասն ուղղակի անտեսվում է»,- նշեց քաղաքացի դիտորդը՝ հավելելով, որ նման դեպքերում էլ իրենք են մոտենում հանձնաժողովի նախագահին կամ այլ անդամի՝ պահանջելով արձանագրել խախտումները:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.