Արագածոտնի մարզի Փարպի գյուղի տեղամասերում տեղի ունեցած խառնաշփոթի, ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազության կողմից ուղարկվել են Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ և նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը: Դիմումը ևս կցվել է վերոնշյալ հրապարակումներին: