Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են Շղարշիկ գյուղ, որտեղից անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է նույն գյուղի բնակիչ, 17-ամյա Մ. Գ.-ն: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: 

Պարզվել է, որ երեխան իրենց տան պատշգամբում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: 

 

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: