Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը առաջարկել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Ինչպես նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որոշումն ընդունվել է, քանի որ այլ առաջարկներ չեն հնչել: