Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը եւ Աֆղանստանի իրադրությունը, տեղեկացնում է Reuters-ը:

 

«Ղեկավարները պայմանավորվել են սերտորեն համագործակցել եւ համակարգել գործողություններն այդ եւ այլ հարցերի շուրջ»,- ճշտել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում:

 

Մերկելը եւ Թրամփն ուկրաինական ճգնաժամը քննարկել են կանցլերի Վաշինգտոն այցի ընթացքում, որը կայացել է մարտի 17-ին: Այն ժամանակ ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ միասին հանդես է գալիս Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: