ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 5-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Կ.-ին քաղաքացուհի Մ. Բ.-ի հետ կարճատև տեսակցության այցելած երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են 11,6 գրամ սպիտակ փոշենման զանգված: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

 

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

 

Նախապատրաստվում են նյութեր: