Քիչ առաջ ավարտվել է ԵԼՔ դաշինքի նիստը, որի ժամանակ որոշվել է ավագանու պատգամավորության թեկնածուների ցանկը։

Եվ այսպես. ԵԼՔ-ի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Ցուցակում երկրորդը ՔՊ-ի անդամ Արայիկ Հարությունյանն է, 3-րդ համարը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, 5-րդ համարը՝ Անահիտ Բախշյանը, իսկ 6-րդը՝ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ առավոտյան Ելք դաշինքի մամուլի խոսնակը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հնարավոր է Զարուհի Փոստանջյանը իրենց ցուցակով առաջադրվի և այդ թեմայով քննարկումները շարունակվում են: Փաստորեն, քննարկումների արդյունքը եղել է բացասական: Ի դեպ՝ ինքը՝ Փոստանջյանը հայտարարել էր, որ նախընտրում է իր «Երկիր ծիրանի» կուսակցությունով միայնակ մասնակցել ավագանու ընտրություններին: