Ապրիլի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ը, 11-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 8-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև, 9-10-ը սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: