Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ապրիլի 7-ին կազմել է 485,23 դրամ: Այն ապրիլի 6-ի համեմատ արժևորվել է 0,43 դրամով:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 516,19 դրամ՝ արժեզրկվելով 0,90 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 603,09 դրամ է՝ ապրիլի 6-ի համեմատ այն արժեզրկվել է 0,94 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը ապրիլի 7-ին կազմել է 8.52 դրամ' ապրիլի 6-ի համեմատ այն արժեզրկվել է 0.07 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 284,24 դրամ, ոսկի՝ 19.539,63 դրամ, պլատին' 14,898,48 դրամ: