Ապրիլի 8-ին, ժամը 06:23-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 05:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (9-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1947 թ. ծնված Ջ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: