Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մարզիկների վարկանիշային նոր աղյուսակը:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը:

66 կգ քաշային, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդ տեղում է: Նույն քաշում 11-րդ տեղում Կարեն Ասլանյանն է: 71 կգ քաշային կարգում 7-րդ տեղում Վարշամ Բորանյանն է: 75 կգ քաշային կարգում 11-րդ տեղում Կարապետ Չալյանն է, իսկ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 16-րդ տեղում է:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 13-րդ տեղում է: