49-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել՝ մաքրման հեղուկ խմելու միջոցով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը:

Նա նշեց, որ ապրիլի 7-ին՝ ժամը 16.10–ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխել 1967 թվականի ծնված մի տղամարդու. «Նա, նույն օրը ժամը 14:00–ի սահմաններում, Երևանի Ավան համայնքի գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է կես լիտր մաքրման հեղուկ»:

Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն:

Սոնա Հարությունյան