Հայաստանի ծանրամարտի հավաքականը ավարտեց իր ելույթները Խորվաթիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Այսօր մեր ներկայացուցիչներից պայքարի դուրս եկան նաև գերծանր քաշային կարգի ծանրամարտ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Մինասյանը  պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ ծանրաձողը, ապա նաև՝ 205 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ Գոռը իր համար ռեկորդային 211 կգ ծանրաձողը բարձրացրեց և նվաճեց փոքր արծաթ: Հրում վարժությունում Մինասյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 235 կգ ծանրաձողը, հաջորդ երկու մոտեցումները (240  կգ) անհաջող էին մարզիկի համար: Երկամարտի 446 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում 190 կգ արդյունք գրանցեց: Հրում վարժությունում Ալեքսանյանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 240 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ մարզիկը բարձրարցեց 244 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 247 կգ ծանրաձողը` նվաճելով փոքր բրոնզ: Երկամարտի 434 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ  Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը  դարձավ Եվրոպայի չեմպիոն` նվաճելով նաև երկու փոքր ոսկե մեդալ: Կանանց պայքարում Տաթև Հակոբյանը և Սոնա Պողոսյանը նվաճեցին բրոնզե մեդալ: