Ինչպես արդեն տեղեկացրել ենք Մոսկվայում գնացքներ են իրար բախվել: Ինչպես հայտնում է ռուսական lenta.ru կայքը՝ բախումը տեղի է ունեցել հետիոտնի մեղքով:

Նշվում է, որ անթույլատրելի հատվածքով ճանապարհն անցնել փորձող հետիոտնը պատճառ է դարձել խոշոր վթարի: Գնացքի վարորդը նկատելով հետիոտնին արագ արգելակել է և հենց այդ ընթացքում նրան է բախվել մյուս գնացքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ի ուշ երեկոյան Մոսկվայի արևմտյան հատվածում դեպի Բրեստ ընթացող գնացքը բախվել է մեկ այլ գնացքի, որի արդյունքում տուժել են տասնյակ մարդիկ: