Ապրիլի 8-ին, ժամը 01:13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։51-ին, մարվել՝ 02։25-ին։ Այրվել է Վ. Մամիկոնյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 տան ննջասենյակը (մոտ 25 քմ)՝ գույքով։