Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, այդ թվում՝ Իդլիբում քիմիական զենքի հետ կապված միջադեպը՝ գրում է ria.ru-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Սիրիայում իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակում է եղել: Պուտինը ր Ռուհանին արտահայտվել են անկախ, անկաշառ հետաքննության օգտին՝ կապված ապրիլի 4-ին Իդլիբում քիմիական զենքի օգտագործման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: