Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է «Սանդերլենդ»-ին:

Հանդիպմանը գոլի հեղինակ են դարձել  Զլատան Իբրահիմովիչը, Հենրիխ Մխիթարյանը և Ռաշֆորդը:

Just Toon It-ը պատրաստել է ծաղրանկար, թե ինչպես են Մխիթարյանն ու Իբրան Մոուրինյուին դուրս բերում 6-րդ տեղից:

Նշենք, որ մանչեսթերիցները, 57-րդ միավորով, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում են: