ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբը ապրիլի 9-ից 20-ը մասնակցում է Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետություններում նշանակված ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժե րի օպերատիվ շրջանների տեղազննման դաշտային երթին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: