ԼՈՒՐԵՐ․com լրատվականն ամփոփում է ապրիլի 10-ի աշխատանքային երկուշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ։

 

 Սկսենք սահմանում տիրող իրավիճակից։ Արցախի հանրապետության ՊԲ լրատվաան ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Տեր-Պետրոսյանի հետընտրական հայտարարությանը ծանոթացեք ԱՅՍՏԵՂ։

 

Ահա թե ինչպիսի սոսկալի պայմաններում են աշխատում շտապօգնության աշխատակիցները։ Ահազանգի հետքերով գնացել է լրագրող Քրիստինա Աղալարյանը։

 

Մանրամասներին և լուսանկարներին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ։

 

Լրագրող Սոնա Հարությունյանն էլ անդրադարձել է նախօրեին Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վանդալիզմի հետքերով։ Հիշեցնենք, որ նախօրեին վարչական շրջանում 20 հաստաբուն ծառ էր հատվել։

 

Նախ ծանոթացեք «Չարաբաստիկ մասնավոր տնտեսվարողն ու մեր անտարբերությունը» հրապարակմանը։ Կարող եք տեղեկանալ, որ ավելի ուշ բերման է ենթարկվել ծառերը կտրողը։

 

Բերման ենթարկվելու մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

 

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը կեսօրին պատասխանեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

 

Մելիք-Շահնազարյանի հետ զրուցել է լրագրող Աղավնի Սուքիասյանը։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը վերլուծել է Դավիթ Բաբանովը։


Առաջարկում ենք ընթերցել «Լևոն Տեր-Պետրոսյանը կշարունակի...» հրապարակումը։

 

Սոցիալական հարթակներում բուռն քննարկման նյութ է դարձել այն, որ դերասան, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրվել է Երևանի ավագանու անդամ։

 

Միքայել Պողոսյանից մեկնաբանություն է ստացել ԼՈՒՐԵՐ․com-ը։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


Հայտնի է, թե երբ է սկսվելու նոր խորհրդարանի աշխատանքները։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


Հավանական է, որ ՀՀ ԱԺ ապագա խոսնակը դառնա միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանը։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


Հայաստանի համար միշտ էլ վնասաբեր է եղել հայտնվել երկու ճակատների մեջտեղում։ Նման կարծիք է հայտնել դիվանագետ Արա Պապյանը։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

 

Վերլուծաբան Ստելլա Խաչատրյանը գրում է․

 

Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ հետընտրական զարգացումների ֆոնին իշխանությունների համար վտանգը մինիմալ է, հետևաբար, նրանք կարող են իրենց թույլ տալ նման սիմվոլիկ ժողովրդավարական քայլերի դիմել և առնվազն զեկույցի մակարդակով բարձրաձայնել նման սուր խնդիրների առկայության մասին: Սակայն ակհնայտ է, որ ավելիի համար քաղաքական կամք՝ այս պահին չկա: Այս խնդրի լուծումը կարծես թե մնալու է զեկույցների մակարդակում, որտեղ պրոբլեմը ձևակերպվում է, թեկուզ և այսչափ լղոզված կերպով և հանրության մոտ այն լուծելու պատրաստակամության իմիտացիա է ստեղծվում, ինչը, սակայն, պարզ և հասարակ բլեֆ է:


Մանրամասները՝ «Ու՞մ է ծառայում կրթական համակարգը...» հրաարակման մեջ։


Հռետորական հարց․ Ո՞ւմ պետք է շնորհակալ լինել։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

 

Երևանյան բենզալցակայաններից մեկում էլ, մի երիտասարդ ավտոմատով կրակոցներ է արձակել մեկ այլ քաղաքացու։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


Օրվա մյուս իրադարձություններին, մամուլի հրապարակումներին, արտակարգ և քրեական պատահարներին, ժամանցային անցուդարձին հետևեք՝ ընթերցելով ԼՈՒՐԵՐ․com  լրատվականը։