Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով 2017 թ.ապրիլի 8-ից Երևանի Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր.Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փոփոխությունների արդյունքում՝ կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտայինմիջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված ուղղությամբ երթևեկողտրանսպորտային միջոցները հետադարձ կարող են կատարել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում:

Նշված փոփոխություններով պայամանվորված՝ փոփոխվել է նաև տվյալ խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը այնպես, որ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոս փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորող լուսացույցի աջ սեկցիան տվյալ ուղղությամբ երթևեկությունը կթույլատրի որոշակի ընդհատումներով՝ նախկին անընդհատի փոխարեն:

ՃՈ-ն միաժամանակ տեղեկացնում է, որ մինչև 2017 թ. ապրիլի 16-ը ներառյալ՝ նշված փոփոխություններով պայմանավորված իրավախախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվի: