Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հարց չկա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր օրակարգում նման հարց չկա: Եթե լիներ, ես կասեի, որ քննարկում ենք «Ծառուկյան» դաշինքի հետ ապագա համագործակցության հարցը»,- ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ այս պահին ՀՀԿ-ն քննարկումներ է իրականացնում բացառապես ՀՅԴ-ի հետ' ապագա կառավարության ձևավորման հարցով: