Ճապոնիայում մանգոյի երկու պտուղն աճուրդում վաճառել են ռեկորդային բարձր գնով՝ 400 հազար իենով (գրեթե 3,7 հազար դոլարով): Ապրիլի 13-ին այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Գործակալության տվյալներով՝ աճուրդը տեղի է ունեցել երկրի հարավի Միյաձակի քաղաքում: Լոտն իրենից ներկայացնում է տեղական եզակի արեւային տեսակը՝ վառ կարմիր գույնի կեղեւով, շաքարի բարձր պարունակությամբ՝ ավելի քան 15 տոկոս, եւ առնվազն 350 գրամ քաշով:

 

Զույգ պտուղները գնել է Ֆուկուոկա քաղաքի հանրախանութներից մեկի տերը, լոտի ընդհանուր քաշը գերազանցում է մեկ կիլոգրամը: Նա պատմել է, որ պատրաստվում է ձեռքբերումը ցուցադրել ցուցափեղկում՝ առեւտրական հաստատության գովազդի համար: