Ապրիլի 14-ի ուշ երեկոյան մամուլում հրապարակում հայտնվեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի մասնակցությամբ ձայնագրության մասին, որտեղ նա ընտրողներին համոզում է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Համացանցում շրջանառության մեջ դրվեց, ապա

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը նշեց, որ տարածված ձայնագրությունը նոր չէ: Այն արդեն 5 տարվա վաղեմություն ունի, ուստի ինտրիգի սիրահարներին խորհուրդ է տալիս՝ այն մեկ այլ տեղ փնտրել. «Տարածված ձայնագրությունը 2012 թվականի է, երբ նախկին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ չարենցավանցիներին խորհուրդ եմ տվել ընտրել «Հանրապետական» կուսակցությանը: Այո՛, ասել եմ, և չեմ հերքում, վատ բան ե՞մ արել, որ խորհուրդ եմ տվել այդ կուսակցությանը ձայն տալ: Եթե ուշադիր լսեն ձայնագրությունը, ապա իրենց համար պարզ կլինի, որ ասում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը եկան, գնացին: 2017-ի խորհրդարանական ընտրություներին ընդառաջ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը Չարենցավան չեն եկել»:


Մեր հարցին՝ ո՞վ է աշխատում իր դեմ և ո՞ւմ ձեռքի գործն է այս ձայնագրության տարածումը հատկապես այս օրերին, Հակոբ Շահգալդյանը պատասխանեց. «Ստիպված եմ հիասթափեցնել իմ դեմ աշխատողներին, թեև չգիտեմ՝ ովքեր են նրանք: Խորհուրդ կտամ՝ էդպես չաշխատեն, արդյունքի, միևնույնն է, չեն հասնի: Ինչ-որ ինտրիգ են փնտրում, ուզում են ցույց տալ, որ միայն Արտակ Սարգսյանի մասին ձայնագրությունը չէ, սա էլ կա, բայց պետք է խորհուրդ տամ բոլորին  գալ և չարենցավանցիներից իմ և իմ գործի մասին կարծիք հարցնել»: 


Աղավնի Սուքիասյան