Արարատի մարզի Հայանիստ գյուղի Էջմիածին փողոցում այրվում է տրակտոր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին, ժամը 13:24-ին ստացվել է ահազանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հայանիստ գյուղի լուծարված «Մասիս-2» ՓԲԸ-ի տարածքում այրվում է չշահագործվող T-85 մակնիշի էքսկավատորի դիմային հատվածը և երկու անվադողերը (մեկը՝ամբողջությամբ, մյուսը' մասնակի): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:01-ին: