Չառլի Չապլինի երկրպագուները հռչակավոր դերասանի 128-րդ տարեդարձը ֆլեշմոբով են նշել Շվեյցարիայում: 662 երկրպագուներ դերասանի գլխավոր գործող անձի՝ թափառաշրջիկ Չառլիի կերպարներով հավաքվել են Վեվե քաղաքում, որտեղ վախճանվել է Չապլինը, հաղորդում Variety-ն:

Ֆլեշմոբի մասնակիցները հավաքվել են եւ աստղ են կազմել դերասանի տան առջեւի բացատում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին 25 տարիներին՝ մինչեւ 1977 թվականը:

Սըր Չառլ Սփենսեր Չապլինը դերասան է եւ ռեժիսոր, որը մեծ ազդեցություն է թողել զանգվածային մշակույթի եւ կինեմատոգրաֆի վրա: Չապլինը նկարահանվել է 100-ից ավելի ֆիլմերում: Նա եղել Է նաեւ «Մեծ քաղաքի լույսերը», «Մեծ դիկտատորը» եւ «Բեմեզրի լույսերը» կինոնկարների ռեժիսորը: