Հանգստի անցած Բենեդիկտոս XVI պապն 90-ամյա հոբելյանը նշել է մեկ գավաթ գարեջրով եւ հայրենի Բավարիայից ժամանած հյուրերի ընկերակցությամբ: Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել է Սուրբ Աթոռի L՚Osservatore Romano պաշտոնական հրատարակությունը:

 

Հրատարակության հրապարակած լուսանկարներում Բենեդիկ տոս XVI-ը պատկերված է գարեջրի գավաթը ձեռքին, հյուրերի ընկերակցությամբ, որոնց թվում է նրա ավագ եղբայր մոնսենիոր Գեորգ Ռատցինգերը, որը նույնպես գարեջուր է ըմպում:

 

Հանգստի անցած պապին այլ բաների թվում նվիրել են նվերներով զամբյուղ, որում նաեւ եղել են գերմանական նրբերշիկներ:

 

Բենեդիկտոս XVI-ը ծնվել է 1927 թվականի ապրիլի 16-ին հարավային Գերմանիայում, բայց քանի որ այս տարի նրա ծննդյան օրը համընկել է Զատիկի հետ, այն տոնել են մեկ օր ուշ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: