Երևանի Կոմիտասի պողոտայի շինհրապարակներից մեկի փոսում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդու դի: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

 

Նա նշեց՝ ոստիկանությունն ապրիլի 15-ին ահազանգ է ստացել դիակի հայտնաբերման վերաբերյալ. «Ահազանգել և հայտնել են, որ Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 շենքի ետնամասում գտնվող շինհրապարակի փոսի մեջ հայտնաբերել են 1972-ին ծնված տղամարդու դի»,-ասաց ԶԼՄ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: