Երեկ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:

 

Ըստ մամուլի տեղեկությունների՝ կրակոցները հնչել են կռվի արդյունքում: Դեպքի վայր մեկնած խումբը հայտնաբերել է 5 պարկուճ, նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն: Ձերբակալվածներ ու բերման ենթարկվածներ դեռևս չկան, հանգամանքներն էլ պարզվում են: