aravot.am-ը գրում է.

«Մի քանի ժամ է՝ Գյումրու Մուշ թաղամասում հայ ոստիկանները ռուս սպաները հետ համատեղ թակում են բնակելի շենքերի տների դռները՝ ցույց տալով 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի լուսանկարը ու հետաքրքրվելով՝ արդյո՞ք չեն տեսել նրան այդ տեղանքում։

Մեզ ոստիկանությունից հաջողվեց ճշտել, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն այսօր ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ամսի 16-ին, ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ հանրակացարանից ու չի վերադարձել»։

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: