Ապրիլի 19-ին, ժամը 12:27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արփենի գյուղի «Հին գյուղ» կոչվող տարածքի վերջնամասում փլուզվել է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ փլուզվել է Ս. Մ.-ի անասնագոմի (78 մ X 11 մ, կառուցված 1953 թ․) մի հատվածի տանիքը և պատերը՝ (35 մ X 11 մ):

 

Ըստ սեփականատեր Ս. Մ.-ի՝ փլատակներում են մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն:

 

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 գառ, որից հետո քաղաքացի Մ.-ը հրաժարվել է հետագա օգնությունից: