Հատուկ քննչական ծառայությունն քրեական գործ է հարուցել «ՍԱՍ» ընկերության ժողովի ժամանակ արված ու Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրության փաստի առթիվ։

Հիշեցնենք՝ վերոհիշյալ ձայնագրությունում լսվում է, որ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակ») համար, իսկ ով ձայն չի բերի՝ նրա հետ հարաբերությունները առաջվանը չեն լինի, և նա կկորցնի աշխատանքը։

Թե ինչ հոդվածով է հարուցվել քրգործը, եւ ովքեր են դրանում ներգրավված՝ կհայտնենք ավելի ուշ, երբ ՀՔԾ-ն հանդես գա պաշտոնական հաղորդագրությամբ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն' դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: