Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության պատվիրատուն պարզված է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Պարզված է»,-ասել է նա լրագրողներին՝ չբացահայտելով մանրամասնությունները:

 

Ներկա պահին Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության գործով անցնում է տասը ֆիգուրանտ, այդ թվում՝ Ազիմով եղբայրները: Նրանցից ավագը՝ Ակրամը, ապրիլի 19-ին ձերբակալվել է Նոր Մոսկվայում եւ տեղափոխվել Հետաքննչական կոմիտե: Այժմ Մոսկվայի Բասմանյան դատարանում քննվում է նրան ձերբակալելու միջնորդությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: