Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Համահայկական նվագախումբը կկատարի հատված Սերժ Թանկյանի սիմֆոնիայից:

Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի հատված Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից։ Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։

Իր տեսաուղերձում աշխարհահռչակ երաժիշտն ասում է. «Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached-ը»: Վայելեք այն»: