Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիաան (FAON) ապրիլի 24-ին Ասենում կկազմակերպի Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառում։ Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։

Ոգեկոչման միջոցառումը տեղի կանցկացվի Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը տեղադրված Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ Ասենում։

Տեղի կունենա ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն, հանդիպում գերեզմանատան սրահում ողջույնի խոսքերով և գեղարվեստական ելույթներով, ներկա կլինեն Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի խորհրդարանի պատգամավորներ Գերտ-Յան Սեեգերսը, Մարտեյն Վան Հելվերտը, Էրիկ Զինգսը, Հայոց ցեղասպանության հետազոտող Դիրկ Ռոդզանտը և այլոք։